ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ներդրվում է ծախսերի հայտարարագրման ինստիտուտ

Ներդրվում է ծախսերի հայտարարագրման ինստիտուտ
19.01.2021 | 12:55

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ՝ ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ:

Հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է 3-րդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում, կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն: Սահմանվել է նաև, որ ՀՀ տարածքից դուրս առկա բանկային հաշիվների և ավանդի դեպքում նշվում են նաև հաստատության անվանումը գտնվելու վայրը:

Դիտվել է՝ 6366

Մեկնաբանություններ